|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օգոստոսի 20-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիտավան գյուղում՝ աղբյուրի մոտակայքում, ջրի մեջ նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նռնակը գտնվում է «Ռաֆիկ Սարիբեկյանի հիշատակի աղբյուրի» մոտակա առվի մեջ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: ՀՀ ՊՆ N զորամասի օպերատիվ խումբն առվից դուրս է բերել «Ֆ-1» տեսակի նռնակը: