Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երեկ Գյումրիում հետծննդաբերական շրջանում 30-ամյա կին է մահացել: yerkir.am-ի հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը նշեց, որ կինը հիվանդանոց է տեղափոխվել երեկ` ժամը 17.30-ի սահմաններում` սուր երիկամային անբավարարություն ախտորոշմամբ:
«Հիվանդին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց 17:50 արձանագրվել է նրա մահը: Կնոջը ծայրահեղ ծանր վիճակում են բերել հիվանդանոց, հիվանդանոցում կարճ ժամանակ`10-15 րոպե է մնացել: Կինը, նախքան դա, երկու օր առաջ էլ այցելել է հիվանդանոց, և բժիշկներն ասել են, որ նա պետք է մնա հիվանդանոցում և բուժում ստանա: Բայց կինն իր ձեռքով պարտավորագիր է գրել և հրաժարվել ստացիոնար բուժումից»,-ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ այդ ժամանակ էլ կնոջ վիճակը ծանր է եղել:
Ի դեպ, կինը մոտ 1 ամիս առաջ էր երեխա ունեցել: