|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից հնչեցված քննադատություններին, որոնք մեծ մասամբ ուղղված էին իշխանություններին: «Սամվել Բաբայանին ճանաչում եմ` որպես ռազմական գործչի: Չեմ ուսումնասիրել ելույթները, բայց տեսել եմ, տեսնում եմ միայն ռազմական գործիչ, որպես քաղաքական գործչի` նրան չեմ ճանաչում: Ավելի լավ կլիներ, որ քառօրյա պատերազմի ժամանակ տեղում լիներ, խորհուրդ տար, թե այդ թերություններն ինչպես վերացնել»,- ասաց նա:
Անդրադառնալով ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը` Բաղդասարյանը նշեց, որ դա փետրվարի 12-ի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի շարունակությունն էր:
«Դրանք ուսումնասիրություններ են, որոնք պետք է շարունակվեն և պետք է լինեն ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլև բոլոր ոլորտներում, և եթե կան քրեորեն պատժելի գործողություններ, պետք է պատժվեն»,- եզրափակեց ՀՀԿ-ականը: