|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէ, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննարկե՞լ է, արդյոք, ՌԴ վարչապետի հետ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը, մինչ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումը, նշել էր, որ այդ հարցը քննարկվելու է։ ՀՀ և ՌԴ վարչապետերի հանդիպումն ավարտվել է, սակայն չկա տեղեկատվություն` արդյո՞ք Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրները քննարկվել են այդ հանդիպման ընթացքում։
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Համբերեք մի քանի օր, կլինի Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, կքննարկվի նաև այդ հարցը»: Մեր հարցին` իսկ ե՞րբ է լինելու նախագահների հանդիպումը, նա պատասխանեց․ «Ամռան ընթացքում»։