|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր լրագրողները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին նրա հայտարարության մասին, թե կառավարությունը օպտիմիզացիայի է գնալու, սակայն Սերժ Սարգսյանի որոշումները ՏԿԱԻ նախարարությունը բաժանելու, ՊԵԿ-ը ֆիննախից ազատելու մասին կարծես հակասում են այդ հայտարարությանը:
Վարչապետը պատասխանեց. «Մենք կատարում ենք օպտիմիզացիա: Եթե դուք նկատի ունեք նախարարությունների ավելացումը, այսինքն` մեկ նախարարության ավելացումը, դուք գիտեք, որ համագործակցում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ և այդ քննարկումների արդյունքում ենք այդ որոշումը կայացրել: Դա քաղաքական որոշում է: Մենք օպտիմալացում անելու ենք, ինչպես ասացի` հաստիքների կրճատում, մեքենաների, և հիմա պատկան մարմինները աշխատում են այդ ուղղությամբ»:
Հարցին, թե ինչպե՞ս է կարողանում աշխատել ՀՅԴ-ի հետ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Շատ լավ ենք աշխատում Դաշնակցության հետ»: