|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
175 օր պայքարի արդյունքում հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին վերադարձված «Քեմփ Արմեն» որբանոցում սկսվել են վերակառուցման աշխատանքները: Պոլսում գործող հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպությունն այդ մասին տեղեկացնող հայտարարություն է տարածել:
Վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որի մեջ ներգրավված են «Դյուշունջե պլատֆորմը», «Հայճար» կազմակերպությունները, «Հրանտ Դինք» հիմնադրամը, Գեդիքփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցու, «Գալագյան», «Դպրեվանք» և «Ղարագյոզյան» հիմնարկները:
Հիշեցնենք, որ Թուզլայի «Քամփ Արմեն» հայկական որբանոցը խլվել էր Թուրքիայի իշխանությունների կողմից, որոնք նախորդ տարի այն քանդելու որոշում էին կայացրել: Թուրքիայի հայ համայնքի բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 27-ին այն վերադարձվել էր հայ համայնքին:
Այդ որբանոցում են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: