|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին` ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ ինքը նշանակվելու է Արմավիրի մարզպետ: Պառգամավորը նշեց, որ նման բան չկա, իսկ այդ լուրերն ապատեղեկատվություն են:
Անդրադառնալով կոալիցիայի մասին հարցին եւ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է գործընթացը ձգձգվում, Մինասյանը նշեց, թե քննարկումները շարունակվում են, եւ երբ դրանք ավարտվեն, իրենք տեղյակ կպահեն: Իսկ այս պահին, ըստ նրա, ինքը խորհրդարանում է, որպեսզի շարունակի իր պատգամավորական գործունեությունը: