|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռք բերման նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը:
Նախագիծը ներկայացնող` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ մրցույթ է հայտարարվել, և երեք` հայտ ներկայացրած ընկերություններից հաղթել է «Ֆլեշ» ընկերությունը, որը մեկ լիտրի համար սահմանել է 350 դրամ: «Կառավարությունը կսուբսիդավորի 70 դրամը, և դիզվառելիքը գյուղացուն կտրամադրվի 280 դրամով»,- ասաց նախարարը: