|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, հայրենի Մխչյան գյուղից պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցած աշնանը ձեռք է բերել 35.000 լիտր կամ 35 տոննա դիզվառելիք: Նրա տղան՝ Հովհաննես Աբրահամյանը, ձեռք է բերել 12.900 լիտր կամ 12,9 տոննա դիզվառելիք: Այսինքն՝ Հենրիկ և Հովհաննես Աբրահամյանները ձեռք են բերել մոտ 48 հազար լիտր դիզվառելիք, որի դիմաց պետությունը նրանց համար վճարել է մոտ 4 մլն 800 հազար դրամ: Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում հաստատել նաև Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:
«Առաջին լրատվական»-ը նյութի հետ կապված մանրամասները կներկայացնի ավելի ուշ:
