|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը՝ Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին։ Կորյուն Հակոբյանն իր քույրիկի պես սովետական տարիներին կոմկուսի նոմենկլատուրայի ներկայացուցիչներից Է եղել։ Իսկ Հայաստանի անկախանալուց հետո սահուն ձևով իր կոմունիստական հայացքների մասին մոռացել Է և սկսել Է յուրացնել ազատական գաղափարախոսությունը։ Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ Է զբաղեցրել՝ հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում։ Մասնավորապես, մինչև այս տարվա կեսը նա եղել Է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի ւորամադրման գործակալության պետը։ Իսկ թե ինչ խորհոտդ– ներ պետք Է տա Հովիկ Աբրահամյանին նախկին կոմունիստ, այնուհետև պահպանողական ՀՀԿ անդամ դարձած Հակոբյանը, դժվար է ասել։ Բայց հաստատ տնտեսության ազատականացման հետ կապ չի ունենա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։