|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չհերքեց, որ ինքն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը։ «Բայց ինչու եք զարմացել», - նման կերպ պատասխանեց նախկին մարզպետը մեր հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ իրեն նշանակելու են վարչապետի խորհրդական։
«Դե, ՀՀ կառավարությունն իր պաշտոնական կայքում կդնի՝ կտեսնեք էլի», - հայտարարեց Կ. Շահգալդյանը։ «Եթե կնշանակեն այդ պաշտոնին, կգամ, կաշխատեմ», - վերջում ասաց մեր զրուցակիցը։
Իսկ մեր հարցին, թե ինչ խորհուրդներ է պատրաստվում տալ ՀՀ վարչապետին, հարցը վրդովվեցրեց նախկին մարզպետին, ով ասաց, թե սադրող հարցերի ինքը չի պատասխանում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: