|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ՀՀԿ համագումարին ներկա էր Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Հիշեցնենք, որ այս գիշեր նրա թոռան հետ կապված միջադեպ է գրանցվել, կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքներով նա ռեստորանից տեղափոխվել է հիվանդանոց: Մամուլի հրապարակումների համաձայն` այդ միջադեպին մասնակցություն է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին:
Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ է պատահել, ինչպե՞ս է զգում իրեն թոռը, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց, որ լրագրողները թող սենսացիաներ չփնտրեն: «Ամեն ինչ նորմալ է, թեթև վնասվածք ունի իմ թոռը: Երիտասարդներ են, թեթև կենցաղային վեճ է եղել»,- ասաց նա:
Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանի որդի՞ն է միջադեպի մասնակիցը, ասաց. «Չէ, չէ, չէ, սուտ ա, սուտ: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Սուրիկ Խաչատրյանի հետ: Սենսացիա ման մի' արեք, մենք մտերիմներ ենք»:
Հարցին, թե այդ դեպքում ովքե՞ր են միջադեպի մասնակիցները, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց, թե` անհայտ անձինք: