կարևոր
1066 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 18:50
Քաղաքական

Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«ՔՊ-ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։

Ինչ պարտականություններ է ունենալու, ինչ շրջանակներում է խորհրդատվություն իրականացնելու թատերական ինստիտուտի շրջանավարտ, նախկին պատգամավոր Հրաչ Հակոբյանը հարցին, ակումբի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը փոխանցեց․

««Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Հրաչյա Հակոբյանը անմիջականորեն ներգրավված է «Նոա Պարկ» նախագծի իրականացման և զարգացման աշխատանքներին։ Վաղարշապատում՝ 23.8 հեկտար տարածքի վրա կառուցվող մարզահամալիրը ներառելու է 15,000 հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ, ֆուտբոլի երիտասարդական կենտրոն, մարզումային ենթակառուցվածքներ և հանրային տարածքներ։ Հայաստանի անկախության տարիներին նման մասշտաբի ֆուտբոլային ենթակառուցվածք չի կառուցվել․ «Նոա Պարկը» նոր հնարավորություններ է ստեղծում ֆուտբոլի զարգացման, երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացի և համայնքի համար։

Նախագծի իրականացման ընթացքում Հրաչյա Հակոբյանն իր գործառույթների շրջանակում համակարգում է աշխատանքների մի ուղղությունը՝ որպես ակումբի նախագահի խորհրդական»։

Հակոբյանը, հիշեցնենք, չընդգրկվեց 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում»։