|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդը» գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։ Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը դեմ չի եղել, որ Արմեն Սարգսյանը պաշտոն ստանա»:
Թերթը հիշեցնում է, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար և ազատ արձակվեց սեպտեմբերի 10-ին` Սերժ Սարգսյանի միջնորդությամբ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։