|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, տեսանելիության բացակայության և սաստիկ բքի պատճառով փակ են Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Ճանապարհաշինարարների կողմից կատարված մեծածավալ աշխատանքների արդյունքում Գավառ-Մարտունի ավտոճանապարհը բացվել է, սակայն այն դեռևս դժվարանցանելի է: Դժվարանցանելի են նաև Ալագյազ-Արթիկ ճանապարհահատվածը և Սարավանի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս նշված դժվարանցանելի ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում` բացառապես ձմեռային անվադողերով: