|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին` ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի են բքի պատճառով:
Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Վանաձորի, Կապանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ապարանի, Աշոցքի, Ախուրյանի, և Կոտայքի ավտոճանապարհներին բուք է:
Նոյեմբերյանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։