|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ պետք է մշակվի մեթոդ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառումը կանխելու և ապօրինի սպառման վնասները հատուցելու համար: Նախագիծը ներկայացնելուց հետո Լևոն Շահվերդյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից մեկ օր ժամանակ խնդրեց, քանի որ Բաղրամյան 26-ից տեխնիկական բնույթի առաջարկներ են ստացել: «Նախագահականից էին զանգ տվել՝ իրավաբանական բաժնից, որ տեխնիկական բնույթի առաջարկ են ներկայացրել»,- ասաց փոխնախարարը:
Հովիկ Աբրահամյանն էլ կատակեց. «Լավ է՝ զանգին պատասխանել ես, բա որ չպատասխանեիր... Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել»: