|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հոնդուրասում 16-ամյա Նեյսի Պերեզն ուշքի է եկել հուղարկավորվելուց մեկ օր անց։ Սակայն մահացել է` մինչ նրան դուրս էին բերում դագաղից. հայտնում է Лента.ру-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Երեք ամսական հղիություն ունեցող Պերեզը կորցնում է գիտակցությունը, երբ կրակոցներ է լսում իր տան մոտակայքում։ Ծնողները նրան հայտնաբերում են անգիտակից վիճակում ՝ փրփուրը բերանին, և քահանա են կանչում՝ կարծելով, որ աղջկա մեջ չար ոգիներ կան։ Այնուհետև աղջիկը դադարում է կենդանության նշաններ ցույց տալ, նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրեւմ են նրա մահը։ Նրան հուղարկավորում են, սակայն, հաջորդ օրը ամուսինը գերեզման այցելելիս բղավոցներ և թակոցներ է լսում: Պերեզին դուրս են հանում գերեզմանից, սակայն նա արդեն մահացած է լինում: