|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունաստանի վարչապետ Ալեքսիսի Ցիպրասը պաշտոնից ազատել է 10 նախարարի եւ փոխնախարարի, ովքեր դեմ էին քվեարկել վարկատուների հետ պայմանավորվածություն ձեռք բերելուն: Իրենց հեռացումը պաշտոնյաները պայմանավորել են եվրախմբի առաջադրած պայմանների հետ սկզբունքային անհամաձայնություն ունենալով:
Նշենք, որ ավելի վաղ ԵՄ ֆինանսների նախարարները համաձայնել էին Հունաստանին 7 մլրդ եվրո տրամադրել այն բանից հետո, երբ Հունաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց վարկատուների առաջ քաշած բարեփոխումների փաթեթին: