|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը ուշագրավ հայտարարություն արեց: Նա վստահեցրեց, որ հավաստի տեղեկություններ ունի, որ 6.93 դրամով հոսանքի թանկացումը իշխանությունների ձեռքի գործն է, ոչ թե Բիբինի:
«Նախապես ՀԷՑ-ը ցանկացել է հոսանքը թանկացնել 6.02 դրամով, իշխանությունները որոշել են հայտում այդ թանկացումը դարձնել 17 դրամ, քանի որ փող են ուզել աշխատել: Ի վերջո մնացել է 6.93: Դրա համար էլ Բիբինը չէր գալիս ոչ ՀԾԿՀ, ոչ Աժ»,- հայտարարեց Շուշանյանը` ասելով, որ կոչ է անում լրագրողներին ուսումնասիրել այդ հարցը: