|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը ստանձնել է հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունի պատասխանատվությունը: Այս հայտարարությունը նա արել է ինտերնետում տեղակայված տեսաուղերձում:
Ահաբեկչի խոսքերով՝ տեսագրությունը եւս արվել է հունվարի 24-ին՝ օդանավակայանում ահաբեկչության իրականացումից հետո: Ուղերձում Ումարովն ընդգծել է, որ հատկապես ինքն է հրաման տվել այդ գրոհի մասին, եւ որ նմանօրինակ գործողությունները շարունակվելու են նաեւ հետագայում:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը «Դոմոդեդովո»-ի ինքնաթիռների միջազգային ժամանումների սրահում տեղի ունեցավ հունվարի 24-ին: Զոհվեց 36 հոգի, հիվանդանոց տեղափոխվեց ավելի քան 120 տուժած: