|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնի տաքսիստ Արման Գալստյանը հիվանդանոցում չէ, նրան ծեծի չեն ենթարկել եւ նա Prado քշելու հնարավորություն դեռ չունի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է տաքսիստը մանրամասներ ներկայացնելով նաև մայիսի 6-ին տեղի ունեցած իր և ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումից:
«Հանդիպումից հետո բազում մարդիկ մտահոգվում էին, թե մեր հանդիպման ժամանակ ինչի մասին ենք խոսացել, ինչն է եղել հանդիպման արդյունքները: Ասեմ, որ այն բազում հարցերը, որոնք որ մտահոգում էին տաքսու վարորդներին` կապված լիցենզավորման նոր կարգի, պարտադիր պայման հանդիսացող հաշվիչների, ֆիքսված գների, Երևան քաղաքի և մարզերի տաքսիստների 8000 և 12 000 դրամ այդ անհավասար պայմանների հետ, ես նշված խնդիրները ներկայացրել եմ նախարարին, ինչպես նաև այն մինիմալ պահանջները, որոնք մեզ համար չեն ստեղծվել և ես իմ խոսքում ասում էի` տվեք մեզ պայմաններ և հետո նոր մեզանից պահանջեք»,- ներկայացրեց Արմանը:
Հիշեցնենք, որ նախարարի հետ հանդիպումից հետո ասեկոսեներ տարածվեցին ժողովրդի մեջ, որ իբրև Արման Ալբերտի Գալստյանին ծեծի են ենթարկել և նա պառկած է հիվանդանոցում, թե արդեն Prado է քշում և 20 000 դրամի բենզին լցնում` Թոխմախի բենզինի կալոնկայից, գործ է խնդրել Գագիկ Բեգլարյանից: Վերջինս էլ իր հերթին խոստացել է աշխատանքով ապահովել:
«Եվ մի շարք այսպիսի բարբաջանքներ հնչեցին համացանցում, ես կուզենամ հերքել այդ փաստը` ասելով, որ Արման Ալբերտի Գալստյանը ինչպես Արթուր Մեսչյանի երգի մեջ է ասվում` և բոլորն են վաճառվում, ես չեմ վաճառվում, ես օլիգարխիկ թևից ներմուծված չեմ, ներմուծվում են ապրանքները: Ես խորհուրդ կտամ զերծ մնալ այն նյութերի հրապարակումներից, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ամոթա` մենք հայ ժողովուրդ ենք, տենց խոսակցությունները մեզ հարիր չեն»,- ասել է Արմանը:
Մանրամասները` այստեղ: