|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կառավարությանը հարցրեց «Որոտանի» գործարքից: Նա նշեց, որ ունի փաստաթուղթ այն մասին, որ այդ գործարքն ամերիկյան կողմի հետ սխալ էր:
«Ո՞ւր է հասել «Որոտան»-ի վաճառքի գործընթացը: ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը հայտարարել էր օրերս, որ այդ գործարքը կայանալու է»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ «Որոտան»-ի հարցը հասել է վերջնական փուլին, կառավարության և երրորդ կողմի երկար քննարկումներից հետո հանվել են խոչընդոտող պահերը, և որ այդ պայմանագիրը մոտ ժամանակներս կստորագրվի: