|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 26-ին, ժամը 18:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին սելավի պատճառով ճանապարհը փակվել է: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք. ավտոճանապարհին լցվել են հողազանգված և քարաբեկորներ (մոտ 50 խմ), ճանապարհը երկկողմանի փակվել է: Փրկարարները սահմանազատել են տարածքը: