|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար փակ է:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 232 կմ-ին (Լծեն-Տաթև հատված) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 6 խմ). ավտոճանապարհը երկկողմանի փակ է։
Փրկարարներն իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ. երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։