|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքի քրդական ինքնավարության Սուլեմաիա քաղաքում սպանվել է եզդի փախստական: Մուսա Մրադ Խդր Կիրանին «Grand Millennium» հյուրանոցի աշխատակից էր և հաճախ է դժգոհել, որ հյուրանոցի աշխատակիցներն իրեն ծաղրում են իր կրոական պատկանելության համար: Նրան հաճախ են հալածել եզդիական ինքնության համար: Եզդի փախստականներին չարագործները դաժանորեն ծեծել են և վերջում գնդակահարել:
Երիտասարդի սպանության հետ կապված` քրդական ինքնավարության տարածքում բողոքի ակցիաների ալիք է բարձրացել եզդիների շրջանում:
Հիշեցնենք, որ սա քրդական ինքնավարության տարածքում եզդիների նկատմամբ գրանցված առաջին բռնության դեպքը չէ: