|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրք-քրդական բախումները շարունակում են մնալ հայ թուրքագետների ուշադրության կենտրոնում:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ այս հարցը գնալով ավելի է թեժանում, սակայն ինքը հակված չէ մտածելու, որ այս պահին արդեն հասունացել է քրդական ինքնավարության խնդիրը:
«Ինքնավարության հարցը նույնիսկ Թուրքիայի Ազգային ժողովում է հնչում քուրդ պատգամավորների կողմից, միտինգների ժամանակ է բարձրացվում, սակայն կարծում եմ, որ դա այս պրոցեսի կուլմինացիան է լինելու, որն այս պահին դեռեւս հասունացած չէ»,- նշեց թուրքագետը:
Մեր հարցին` հնարավո՞ր է, որ այդ ինքնավարությունը ձեւավորվի Դիարբեքիրում, նա նշեց. «Դիարբեքիրը համարվում է քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաքը, եւ այնտեղ նրանց ներկայությունը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում նրանց պաշտոնյաների գոյությունը թույլ է տալիս պնդել, որ Դիարբեքիրն ունի յուրահատուկ կարգավիճակ, եւ չի բացառվում, որ քրդական պահանջներից մեկի հանգուցալուծումը կայանա հենց այնտեղ»: