|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 420.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.8136 |
| GBP | ⚊ | £ 491.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.33 |
Արտաշ Պողոսյանի պատմությունը
1911 թ.
Արմինե Պողոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Նա պատմել է, որ 4-5 տարեկան է եղել, երբ սկսվել է ջարդը: Թուրքերը նրա երեք քրոջը կապել են ծառին ու հենց իր աչքի առաջ այրել:
«Պապիս հիշում եմ տխուր ու արցունքակալած աչքերով: Փոքր էի այն ժամանակ, չէի հասկանում ու պատկերացնում իր ցավը: Պատմում էր՝ երբ ինքը եղել է 4-5 տարեկան տղա, սկսվել է ջարդը: Ընտանիքը բազմանդամ է եղել: 4 երեխա են եղել՝ ինքն ու երեք քույրը՝ Շուշիկ, Նուսիկ, Լուսիկ:
Մորս պատմելով, երբ ծնվում է իմ մեծ քույրը, պապս անվանակոչում է իր քրոջ անունով՝ Շուշիկ: Երբ ծնվում եմ ես, պապս ասում է, որ կրեմ իր երկրորդ քրոջ անունը, բայց մայրս չի համաձայնվում՝ պատճառաբանելով, որ պատմությունը կկրկնվի:
Ցավով էր հիշում ու արտասվում, որ իր 3 քրոջը կապել են ծառին ու այրել իր աչքի առաջ: Ընտանիքից միակ փրկվածը եղել է պապս, որին պահել է թուրք հարևանը. չգիտեմ՝ խղճալով թե՝ որդի չունենալու պատճառով: Հետագայում տեղափոխվում են Մառնեուլի շրջան, բնակություն հաստատում այնտեղ: Պապս, դառնալով պատանի, վերադառնում է Հայաստան, բնակություն հաստատում Գյումրիում: Իր անուն-ազգանունն էր Քարտաշ Սանամօղլի Մեգրալի. Հայաստանում դարձավ Արտաշ Սանամօղլյան: Նա մահացավ 1989 թվականին»: