|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փրկարար ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 16.00-ին քաղաքացի Օհանյանից ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրիի ձոր կոչվող տարածքից դեպի Վահրավար գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոմայրուղու Մեղրի-Վահրավան հատվածի 14-րդ կմ-ում «Ինֆինիտի» մակնիշի 59AM599 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 120 մ սահել հարակից դաշտը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Ագարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: