|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին - Երեւան Մ-5 միջպետական ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում «ԲՄՎ» մակնիշի 71 TD 711 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին, ինչի հետեւանքով վարորդ Վ. Ա.-ն (ծնվ. 1988 թ.) եւ ուղեւոր Ե. Մ.-ն (ծնվ. 1964 թ.) տեղափոխվել են Վաղարշապատի բկ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: