|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի 1-ին կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 18 ՏՍ 172 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 2 մետր սահել դեպի հարակից դաշտը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: