Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Yerkir.am-ը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց՝ Ծառուկյանն այժմ Հայաստանո՞ւմ է և արդյոք երկրից մեկնելու ցանություն չունի՞՝ թոթափելու համար քաղաքական վերջին լարված խմորումների ազդեցությունը: Իվետա Տոնայանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն այժմ Հայաստանում է գտնվում»:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում մեկնի երկրից, նա արձագանքեց. «Ցանկացած ոք ազատ է թե' գործնական, թե' մասնավոր այցերով մեկնել արտերկիր»:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ծառուկյանը ընտանիքով մեկնել է Դուբայ՝ հանգստանալու, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Կրկնում եմ՝ Գագիկ Ծառուկյանն այժմ Հայաստանում է: Նման տեղեկություն ես այս պահի դրությամբ չունեմ, բայց որևէ բան բացառել չեմ կարող»: