կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-03-16 15:51
Քաղաքական

Նալբանդյանն «ամեն մեկի» ասածը չի մեկնաբանում

Նալբանդյանն «ամեն մեկի» ասածը չի մեկնաբանում

Այսօր ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի և քաղաքացիական հասարակության համատեղ նիստից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդատվություններ են անցկացվում եվրոպացի գործընկերների հետ:

 

«Երբ Եվրամիությունը մանդատ կտա բանակցող թիմին, Եվրամիության կողմից բանակցություններ սկսելու հնարավորություն կլինի, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի ստորագրել փաստաթուղթ»,- ասաց նախարարը:

 

Այն հարցին, թե եվրոպացի գործընկերներից մեկն ասաց, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի կողմից ԵՏՄ-ի շրջանակներում դրված անվտանգության երաշխիքները, իսկ, իր կարծիքով պե՞տք է վերանայել այդ ամենը, Նալբանդյանը պատասխանեց. «Ես այդպիսի մեկնաբանության տեղյակ չեմ, եթե ամեն մեկը ինչ-որ բան է հայտարարում, և արտգործնախարարը Հայաստանի անունից սկսի մեկնաբանել, սխալ կլինի»:

 

Հիշեցնենք, որ նման հայտարարություն արել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին: