|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ ասաց, թե ՀԱԿ-ը ֆիասկո է ապրում, որոնումների մեջ է, քանի որ չեն իրականացել նրա կանխատեսումներն ու ցանկությունները.
«Նրանք կարծում էին, որ իշխանությունները չեն հաջողի արտաքին քաղաքականության բնագավառում, ինչը կբերի ներքաղաքական լարվածության և անկայունության, այս դեպքում իրենք իրենց նպատակներին կհասնեն»:
«Անհեթեթ հայտարարություններին անդրադառնալը անիմաստ եմ համարում»,- ԵՐԿԻՐԻՆ ասաց Վ. Կարապետյանը` հավելելով, թե այն, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ձախողումներն ակնհայտ են, խոսում է, օրինակ, ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովի ժամանակ արված հայտարարությունը, որտեղ կոնֆլիկտների լուծման հիմք է ընդունվում պետությունների տարածքային ամբողջականության իրավունքը:
Սակայն այս ձախողումները ուղիղ կապ չունեն ՀԱԿ-ի` Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն պայքարի հետ: