Փոխարժեքներ
17 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Նախկին օրենքի համաձայն` ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ծախսերը պետության հաշվին են կատարվում, տրվում է համապատասխան բնակարան, ավտոմեքենա և գրասենյակ` մինչև նախկին նախագահի 70 տարին լրանալը, իսկ գրասենյակը` ցմահ: Ներկայացվող փոփոխությամբ` առաջարկվում է օրենքից հանել «մինչև 70 տարին լրանալ» բառերը, և այդպիսով` բնակարանը, մեքենան ու գրասենյակը կտրամադրվեն ցմահ:
Երկրորդ փոփոխությամբ սահմանվում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափը: Ըստ այդմ` նախկին նախագահի կենսաթոշակը կկազմի գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսը:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն: Այն կընդգրկվի վաղը մեկնարկող արտահերթ նստաշրջանի օրակարգում: Այս փոփոխություններն առայժմ տարածվելու են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, սակայն հանձնաժողովի անդամները նշեցին, որ այն անդրադառնալու է նախագահի ընդհանուր ինստիտուտի վրա: