|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրք պատմաբան Ջեզմի Յուրթսևերը, նշելով, որ Հայկական սփյուռքը «հայկական պնդումների 100-ամյակի» կապակցությամբ Թուրքիան թիրախ է դարձրել, նշել է, որ 2014 թվականին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հունաստան կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել. տեղեկացնում է Haberler-ը:
«Արամ Ա-ն հանդիպումից հետո հայտարարել էր, որ պահանջել է Կոզանի հայկական եկեղեցին, Ադանայի հողերը, անշարժ գույքերն ու ֆերմաները»,- ասել է Յուրթսևերը:
Յուրթսևերը նշել է նաև, որ Արամ Ա կաթողիկոսը Հունաստան այցի ընթացքում հայտնել է, որ դիմել են իրավական միջոցների և, Թուրքիայի պետության անհամաձայնության դեպքում, կդիմեն դիմել Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան:
«Արամ Ա կաթողիկոսի և նրան աջակցող Հայկական սփյուռքի նպատակը 2015 թվականին Կոզանի հայկական պատմական եկեղեցին վերադարձնելն է»,- ասել է նա: