|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Թուրքական DenizBank բանկի տնօրեն Հաքան Աթեշը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի կենտրոնական բանկերը նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ ազգային արժույթով գործարքներ վարելուն անցնելու համար. հայտնում է Коммерсантъ-ը:
Աթեշի խոսքերով՝ նման անցումը լիովին հնարավոր է, և թուրքական կողմը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հեշտացնի այդ գործընթացը: Նա պարզաբանել է, որ նման որոշում պետք է կայացնեն երկու երկրների կենտրոնական բանկերը, սակայն «ուղիղ համաձայնություններին» դեռ գործը չի հասել: