|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ժամանակակից աշխարհում, մտերիմ մարդիկ, միմյանց հետ զրույցում հաճախ հարցնում են. «ո՞վ է քո բժիշկը, կամ ո՞ր բժիշկն է հետևում քո առողջությանը»: Սա կոչվում է առաջընթաց ապրող առողջապահության ընտանեկան բժշկություն:
Ժամանակակից Հայաստանում, գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների զրույցներում, ստանդարտ հարցերից մեկը դարձել է «...ո՞վ է քո փաստաբանը և ինչի՞ համար են քեզ «դատում» կամ հարցաքննում»: Սա կոչվում է առաջադիմող ժողովրդավարություն, որտեղ ընդդիմություն լինելը քիչ է մնում դառնա անձնազոհության ու քաջության դրսևորում: Այս տիպի «ժողովրդավարությունը» ողջունող և բռնապետ Ալիևին ռազմավարական գործընկեր հռչակած Արևմուտքը` ձեզ վկա: Արդյունքում` մենք երկիր, մարդկային կյանքեր, ազգային հեղինակություն, հոգևոր-մշակութային ահռելի ժառանգություն ու արժեքներ ենք կորցնում:
Միևնույն ժամանակ` կապիտուլյանտներին չգիտես ինչու, առայժմ ամեն ինչ կարելի է և նրանք փաստաբանի կարիք չեն ունենում:
Սակայն համոզված եմ, որ գալու է մի օր, որ նույնիսկ սատանան ու նրա հետևորդներն են հրաժարվելու լինել կապիտուլյանտների փաստաբանները: Արցախի այսօրվա վիճակն ու օկուպացված Հայաստանը ձեզ վկա»։