|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրահանգել է բոլոր զինծառայողներին ժամանակավորապես հրաժարվել փողոցում և հրապարակային վայրերում զինվորական համազգեստ կրելուց. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով BBC News-ը:
Որոշումը կապված է երեկ Լոնդոնի Վուլվիչ փողոցում տեղի ունեցած դեպքի հետ, երբ բրիտանացի զինծառայող էր գլխատվել: Ըստ The Daily Telegraph-ի` ոստիկանությունն արդեն հաստատել է, որ երկու հանցագործներն էլ ծագումով նիգերիացի բրիտահպատակներ են եղել: Ձերբակալման ժամանակ նրանք վիրավորվել են և այժմ հիվանդանոցում են: