|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԿԺԴՀ-ն պատժամիջոցների ճնշման տակ չի հրաժարվի միջուկային զենքի մշակումից, քանի որ այդ ծրագիրն անվտանգության հարց է համարում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի այդ «վարժությունները»: Մենք կարծում ենք, որ դրանք սադրիչ բնույթ ունեն»,- ընդգծել է նա:
ՌԴ նախագահը նշել է, որ այս դեպքում ցանկացած տեսակի պատժամիջոցների կիրառումն արդեն անօգուտ է և անարդյունավետ:
«Նրանք, ինչպես ես երեկ ասացի իմ գործընկերների հետ հանդիպման ժամանակ, խոտ կուտեն, հասկանո՞ւմ եք, բայց չեն հրաժարվի այդ ծրագրից, եթե իրենց անվտանգ չզգան»,- ասել է Պուտինը: