կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-02-06 13:43
Քաղաքական

Թռուցիկ եմ հետևել Ծառուկյանի ելույթին. Զուրաբյան

Թռուցիկ եմ հետևել Ծառուկյանի ելույթին. Զուրաբյան

Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, որևէ մեկը նրան տեսե՞լ է: Այս հարցադրումով խորհրդարանական ճեպազրույցը սկսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա համոզմամբ` ՎՊ նախագահին տնային կալանքի են ենթարկել, ահա, թե ինչու նա չի կարողանում ներակայանել ԱԺ և ներկայացնել ՎՊ հաշվետվությունը:


«Երկիրը փլուզվում է, կա կառավարման լուրջ ճգնաժամ, ուրեմն ավելի քան արդիական է իշխանությունների հեռացումը և ճգնաժամային կառավարման ստեղծումը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:


Լրագրողների հարցին` ՀԱԿ-ը գո՞հ է ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովի արդյունքներից և Գագիկ Ծառուկյանի ելույթից, նա պատասխանեց. «Ես թռուցիկ հետևել եմ Ծառուկյանի ելույթին: Ցանկացած ջանք, որն ուղղված է շուտափույթ իշխանափոխության անցկացմանը, մենք ողջունում ենք: ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է, որի հետ համագործակցում ենք իշխանափոխության հարցում:


Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ելույթին, Լևոն Զուրաբյանը նշեց. «Սա իսկապես առաջընթաց է, առաջին անգամ ԲՀԿ-ն հրապարակայնորեն հարց դրեց Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ: ՀԱԿ -ԲՀԿ դաշինքը բավական արդյունավետ դաշինք է: Դաշինք ասելով` նկատի ունենք, բնականաբար, եռյակի երրորդ անդամին` «Ժառանգությանը», բայց հիմա խոսում եմ երկկողմ հարաբերությունների մասին: ՀԱԿ-ը կողմնակից է ավելի արմատական լուծումների: Վստահ ենք, որ ամենաճիշտ քայլը ժողովրդի կողմից ընդվզումը կլինի, որը կղեկավարվի ոչ իշխանական ուժերի կողմից` արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով»:


Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի ելույթը ևս մեկ քայլ էր ՀԱԿ-ԲՀԿ մարտավարական տարբերությունները հարթելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը չէր մասնակցում ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովին: