|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարդը տունը սպասավորներ է պահում, նրանցից մեկին, կարծեմ՝ խոհարարին, վճարում է աշխատավարձը, դրանից մի քիչ հետո նույն մեծահարուստի տղան դանակը դնում է սպասավորի վզին ու սպառնալիքով վերցնում աշխատավարձը, կարծեմ՝ 20 հազար դրամ։ Հետո ազատ է արձակվում կալանքից, որովհետև հերը նիկոլական դեպուտատ ա։
Հետո էդ հերը ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից ոչ ավել ոչ պակաս՝ ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկվածների պաշտպանության թեմայով ու ասում է՝ «Բռնության պատճառները մեր ավանդույթներն են, մտածելակերպը, պատկերացումները, ադաթները։ Հասարակությունը պետք է հասկանա, որ ընտանեկան բռնությունը ոչ մի կերպ չի օժանդակում հասարակության ներդաշնակ զարգացմանը և պետք է նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։
Հենց այդ «համապատասխան միջոցների» արդյունքում են բռնությունները շարունակվում, որովհետև իր տղուն բաց են թողել «համապատասխան միջոցների» օգտագործմամբ:
Սևակ Հակոբյան
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր