կարևոր
3079 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-20 17:27
Հասարակություն

Մեկ 18 թվին եմ փողոց փակել, մեկ էլ հիմա․ վաղը իմ տղուն ա տանելու չբերի․ քաղաքացի

«18 թվին ես էլ եմ իր համար փողոց փակել՝ հասկանալով, թե մարդ ա․ բայց էս չարիք ա ազգի համար։ 5 հազար էրեխու տարավ պառկեցրեց հողի մեջ, մինչև հիմա իր դավաճանության քայլերն անում ա։ Կանգնած եմ զոհվածների ծնողների կողքին, թեկուզ ծեծեն, ջարդեն։ Բայց 18 թվին ընտրել եմ էս չարիքին, դա ցավ ա իմ համար»,- Երևանում բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը։

«Էն օրը մեզնից հարցազրույց վերցրեին, տակը քֆուրներ էին գրել։ Ով մեզ քֆուր ա գրում՝ զհվածի ծնողներին, կռված տղերքին, ուրեմն ամոթ իր, իր էրեխեքի կերած կաթին։ Կյանքում փողոց չեմ փակել, մեկ 18 թվին, մեկ էլ հիմա, որովհետև իմ կաշվի վրա զգում եմ, որ վաղը իմ տղուն ա տանելու չբերի»,- ասաց նա։