|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի արված հայտարարությունը։
«Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Ադրբեջանի դեմ ուղղված հայտարարությունը, որն արվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի միանալու արարողության ժամանակ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին փորձ էր՝ օգտագործել այդ ինստիտուտներն իրենց անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար»,– ասել է Հաջիզադեն: