կարևոր
244 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-28 19:39
Քաղաքական

Արմեն Աշոտյանի անդրադարձը՝ ԵԽԽՎ-ում Միրզոյանի ելույթին

Արմեն Աշոտյանի անդրադարձը՝ ԵԽԽՎ-ում Միրզոյանի ելույթին

Արարատ Միրզոյանը, երբ խոսում էր հիբրիդային վտանգների մասին՝ այդպես էլ խիզախություն չունեցավ ասելու, թե այդ հիբրիդային վտանգները որտեղից են գալիս: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նա ճոռոմաբանեց հիբրիդային սպառնալիքների մասին, այդպիսով ցանկացավ շոյել եվրոպացիների ականջը հակառուսական ակնարկներով, մաքսիմալ փորձեց օգտագործել այդ ամբիոնը՝ խոսելով հիբրիդային պատերազմների մասին: Հերթական անգամ, Հայաստանի ռեժիմի ներկայացուցիչները՝ ակնարկելով ռուսների մասին, խուսափում են ասելուց, թե արդյոք այդ հիբրիդային վտանգները ըստ իրենց ռուսների մասին են, թե ոչ:

Եվրոպացի երկու պատգամավոր նրան հարց տվեցին՝ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության հետ կապված, իսկ նա չունեցավ տարրական խիզախություն, ու վախկոտությունն էլ այնքան մեծ էր, որ չկարողացավ ասել դրա մասին Եվրոպայում:

Ռուսներին «փնովելու» խաթր և եվրոպացիներին դուր գալու համար, ասա Արարատ Միրզոյան, թե ո՞վ է ըստ քեզ հիբրիդային պատերազմի հետևում կագնած»,- նշել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում: