|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը հետաձգելու մասին որոշումը:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու, որովհետև որոշումը ժամանակ ձգելու նպատակ է հետապնդում:
ՕԵԿ-ը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես նշեցին, որ ձեռնպահ են քվեարկելու:
Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու, որովհետև եթե այս որոշումը չանցնի, կարող են բերել ավելի վատ որոշում:
ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ այս քվեարկությունն էլ ցույց է տալիս, թե որ քաղաքական ուժն է պատասխանատու գործում: «Ողջունում եմ այլակարծությունը, իսկ ժամանակը հնարավոր չէ ձգել»,- ասաց նա:
Որոշման նախագիծն ընդունվեց 75 կողմ, 1 դեմ և 40 ձեռնպահ ձայներով: