|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն հունիս ամսին կողմ քվեարկել «Շրջանառության հարկ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, իսկ հիմա դեմ է արտահայտվում նույն օրենքին, նշեց, որ օրենքն ունի երկու բաղադրիչ, իսկ ԲՀԿ-ն կողմ է եղել, որ հարկային բեռը նվազի:
«Մենք չենք կարող բեռի իջեցմանը դեմ լինել: Պայմանով ենք կողմ քվեարկել: Ժողովուրդը չէր հասկանա, եթե մենք դեմ քվեարկեինք, որովհետև կստացվեր, որ մենք դեմ ենք հարկային բեռի նվազեցմանը: Պայմանով ենք կողմ քվեարկել, որ երկրորդ ընթերցման ժամանակ հաշվի առնվեն մեր առաջարկությունները, բայց դրանք հաշվի չառնվեցին, և մենք երկրորդ ընթերցման ժամանակ չմասնակցեցինք, բոյկոտեցինք»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ ձեռնպահ չեն քվեարկել օրենքին, ինչպես, օրինակ, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը, կամ, գուցե կողմ քվեարկելով, ԲՀԿ-ն չի կանխատեսել օրենքի պրակտիկ կիրառման խնդիրները, պատգամավորը պատասխանեց, որ լավ էլ կանխատեսել են խնդիրները: «Կանխատեսումներ մենք արել ենք, բարձրաձայնել ենք մեր մտահոգությունների մասին, բայց չէր հասկացվի ժողովրդի կողմից, եթե մենք դեմ քվեարկեինք հարկային բեռի նվազեցմանը»,- ասաց նա: