|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեղերի դրոշմապիտակավորումից հետո հատավաճառ իրականացնելը կրկին հնարավոր կլինի: Այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ հատավաճառն օրենքով արգելվում է, և վաճառողներն իրականում օրենք են խախտում, սակայն, հաշվի առնելով սոցիալական պայմանները, այլ կերպ դեռևս ուղղակի անհնար է:
«Դրոշմապիտակավորումից հետո հատավաճառք իրականացնելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին ցույց տալ դեղի տուփը, տուփի վրայի դրոշմանիշը: Տեղեկացնեմ նաև, որ դեղերը դրոշմապիտակավորելուց հետո դրանց գինը կավելանա ընդամենը 4-8 դրամով»,-ասաց Մուրադյանը` նշելով, որ վերջին շրջանում դեղորայքի գինն էականորեն նվազել է, իսկ ինչ վերաբերում է որոշ դեղերի գնի` շուրջ 10 տոկոս աճին, ապա այդ դեպքերն ուսումնասիրվում են:
Նախարարի հավաստմամբ` բուժծառայությունների գները նույնպես չեն բարձրացել: