|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկում ենք դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները:
Եթե կառավարությունը հավանություն տա մեր այդ նախաձեռնությունը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար:
Լրացուցիչ կտեղեկացնեմ զարգացումների մասին»: