կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-12-20 11:40
Քաղաքական

Միայն ԿԲ-ի մեղքը չէր

Միայն ԿԲ-ի մեղքը չէր

Վերջին տասնօրյակում` երկրի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ առկա էր դրամի արժեզրկում և գնաճ, կառավարության որոշ ներկայացուցիչներ իրենց պատասխաններում անուղղակիորեն դիմում էին ԿԲ-ին` ԿԲ-ն կպատասխանի շատ հարցերի, ԿԲ-ն կկիրառի որոշակի գործիքակազմ, ԿԲ-ն հայտարարություններ կանի և այլն: Ստեղծվել էր տպավորություն, որ միայն ԿԲ-ն է բոլոր հարցերի ու լուծումների պատասխանատուն:

 

Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք ստեղծված վիճակում միայն ԿԲ-ն է մեղավոր, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ոչ, միանշանակ` ոչ: ԿԲ-ն պատասխանատու է ֆինանսական ոլորտի համար, իսկ շուկայական ոլորտի կարգավորման մեջ պատասխանատու է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, կառավարության որոշակի օղակներ և մի շարք այլ գործոններ»: